Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Կամավոր նվիրատվություն»՝ պարտադիր մասնակցությամբ

«Կամավոր նվիրատվություն»՝ պարտադիր մասնակցությամբ
31.10.2025 | 18:23

Ասում են՝ Աննա Հակոբյանը նորից ճաշկերույթ է կազմակերպում․ մասնակցությունն ընդամենը մեկ միլիոն դրամ է։ Թե իբր՝«Իմ Քայլը» հիմնադրամին։

Հնչում է բարեգործական, հա՞։ Այդ պատճառով սա կարելի է բնութագրել որպես ժամանակակից հարկահավաքություն՝ ֆեոդալական հոգեբանությամբ։

Հռոմեական կայսրություն

Կայսրերի ժամանակ իշխողները հաճախ կազմակերպում էին շքեղ «խնջույքներ», որտեղ սենատորներն ու հարուստ պատրիկյանները պարտավոր էին «նվիրատվություն» անել «Հռոմի փառքի» համար։

Փաստացի՝ դա հարկ էր կայսրին, բայց կոչվում էր «contributio voluntaria»՝ կամավոր ներդրում։

Չմասնակցե՞ս՝ ընկնում ես անհավատարմության ցուցակ։

Ֆրանսիա

Լյուդովիկոս XIV-ի Արքայական պալատում «Versailles dinners» էին կազմակերպվում։ Բարձրաստիճան ազնվականները մրցում էին՝ ով որքան թանկ նվեր կտա արքային կամ «բարեգործություն» կանի պետական հիմնադրամներին։

Փաստացի՝ դա իշխանական լոյալության հարկ էր, ոչ թե՝ նվիրատվություն։

Այսպես էին պահում դիրքերն ու հողերը՝ «վճարելով» ոչ թե օրենքով, այլ՝ նվերներով։

Ռուսական կայսրություն

Ցարական շրջանի բյուրոկրատիան ու բոյարները հաճախ կազմակերպում էին «պատիվ մատուցելու երեկոներ», որտեղ վաճառականները «սրտանց» նվեր էին տալիս թագավորական ընտանիքի հիմնադրամներին։

Բոլորը հասկանում էին՝ սա կոռուպցիոն գաղափարական պարտք է, բայց անվանվում էր «գաղափարական նվիրատվություն հանուն հայրենիքի»։

ԽՍՀՄ

Խորհրդային Միությունում դա կոչվում էր «համայնական ներդրում»։ Գործարանները և գործարարները պարտավոր էին «կամավոր» նվիրել կուսակցական հիմնադրամներին՝ դպրոցի, հուշարձանի կամ մանուկների տուն կառուցելու պատրվակով։

Չնվիրե՞ս՝ կուսակցական զեկույցում կերևար, ու կարող էիր «հակահեղափոխական» դառնալ։

Այսինքն՝ բոլոր դարաշրջաններում իշխանությունը ունեցել է նույն մեխանիզմը՝ գումար հավաքել հպատակներից՝ այն ներկայացնելով որպես «կամավոր» նվիրատվություն։

Տարբերությունը միայն փաթեթավորման մեջ է՝

Հռոմում՝ տոգա,

Ֆրանսիայում՝ պերճազարդ սրահ,

ԽՍՀՄ-ում՝ կուսակցական պաստառ,

իսկ մեզ մոտ՝ «հիմնադրամ» ու «բարեգործական ընթրիք»։

Սակայն անհրաժեշտ է նշել, որ այս բոլոր ռեժիմները սարսափելի վերջաբան են ունեցել:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ